Վարչապետի որոշումներ

29 Դեկտեմբերի 2014, 1304 - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԻՆՏԵՐՆԵՏ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ» ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԽՄԲԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն


Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի՝
1. Ինտերնետ կառավարման ոլորտում քաղաքականության մշակման վերաբերյալ լիազոր մարմնին առաջարկություններ ներկայացնելու նպատակով հաստատել «Հայաստանի Հանրապետության ինտերնետ կառավարման համաժողով» միջգերատեսչական խմբի կազմը` համաձայն հավելվածի։
2. «Հայաստանի Հանրապետության ինտերնետ կառավարման համաժողով» միջգերատեսչական խմբի ղեկավարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում հաստատել «Հայաստանի Հանրապետության ինտերնետ կառավարման համաժողով» միջգերատեսչական խմբի աշխատակարգը:
Հավելված