17 Դեկտեմբերի 2014, 1257 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀՈՒՇԱՄԵԴԱԼՈՎ ԵՎ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի դեկտեմբերի 10-ի N 861 որոշումը`
1. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահովման գործում ունեցած ներդրումների և օպերատիվ-հետախուզական գործունեության ընթացքում նշանակալի ձեռքբերումների համար, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա կապակցությամբ հետևյալ անձանց`
1) պարգևատրել Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով`
Արսեն Գագիկի Չատինյան - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության հակահետախուզության գլխավոր վարչության բաժանմունքի պետ, փոխգնդապետ
Խաչատուր Նորիկի Խաչատրյան - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության սահմանադրական կարգի պահպանության և ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչության հատուկ կարևորագույն գործերով ավագ օպերլիազոր, փոխգնդապետ
2) խրախուսել Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրով`
Վահե Լևոնի Պապոյան - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչության հատուկ կարևորագույն գործերով ավագ քննիչ, փոխգնդապետ
Գարիկ Գուրգենի Հարությունյան - ՀՀ պետական պահպանության ծառայության կրտսեր տեսուչ, ենթասպա