22 Դեկտեմբերի 2014, 1279 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 988-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի հոկտեմբերի 9-ի «Սննդամթերքի անվտանգության ոլորտի մի շարք տեխնիկական կանոնակարգերի վերանայման ժամանակացույցը հաստատելու մասին» N 988-Ա որոշման հավելվածի «Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը» սյունակի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ կետերում «2014 թվականի դեկտեմբերի 2-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2015 թվականի դեկտեմբերի 2-րդ տասնօրյակ» բառերով: