Վարչապետի որոշումներ

22 Դեկտեմբերի 2014, 1278 - Ա

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ՝ ԲՐՅՈՒՍԵԼ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Մարդու իրավունքների շուրջ Հայաստան-ԵՄ երկխոսության վեցերորդ նիստին մասնակցելու նպատակով 2014 թվականի դեկտեմբերի 10-12-ը Բրյուսել (Բելգիայի Թագավորություն) պատվիրակության անդամների` համաձայն հավելվածի, գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝
2. Արման Թաթոյանինը և Նունե Հովհաննիսյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
3. Կարեն Նազարյանինը և Մհեր Մարգարյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
4. Մերուժան Հակոբյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը հատկացված միջոցների հաշվին:
5. Պատվիրակության ղեկավարին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել պատվիրակության անդամների` Բրյուսել գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:

 


Հավելված