20 Դեկտեմբերի 2014, 1271 - Ա
ԴԱՎԻԹ ՎԵՔԻԼՅԱՆԻ` ԴՈՒԲԱՅ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ Մ Ա Ս Ի Ն
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
ԱՄԷ իրավապահ մարմինների հետ նախնական պայմանավորվածության համաձայն քննվող քրեական գործի շրջանակներում իրեղեն ապացույցները և քննչական պահանջի պատասխանը Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին փոխանցելու նպատակով Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով վարչության ավագ դատախազ Դավիթ Վեքիլյանի` 2014 թվականի դեկտեմբերի 9-14-ը Դուբայ (Արաբական Միացյալ Էմիրություններ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին: