11 Դեկտեմբերի 2014, 1241 - Ա
ԱՐԵՎ ՍԱՄՈՒԵԼՅԱՆԻ՝ ՓԱՐԻԶ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ Մ Ա Ս Ի Ն
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. «Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին» միջկառավարական կոմիտեի ութերորդ նիստին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանի՝ 2014 թվականի դեկտեմբերի 9-11-ը Փարիզ (Ֆրանսիայի Հանրապետություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 08 բաժնի 02 խմբի 05 դասի «03. Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը հատկացված միջոցներից:
2. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` ապահովել եռօրյա ժամկետում Արև Սամուելյանի՝ Փարիզ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: