11 Դեկտեմբերի 2014, 1234 - Ա
ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆԻ` ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Սանկտ Պետերբուրգի միջազգային մշակութային համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի` 2014 թվականի դեկտեմբերի 7-9-ը Սանկտ Պետերբուրգ (Ռուսաստանի Դաշնություն) գործուղման օրապահիկի ծախսերը և ճանապարհածախսը կատարել «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 08 բաժնի 02 խմբի 05 դասի «03. Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:
2. Ընդունել ի գիտություն, որ Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի` Սանկտ Պետերբուրգ գործուղման հետ կապված գիշերավարձի ծախսերը կատարվել են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին՝ ապահովել եռօրյա ժամկետում Սանկտ Պետերբուրգ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: