11 Դեկտեմբերի 2014, 1235 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԹԵՀՐԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 12-րդ նիստին մասնակցելու նպատակով 2014 թվականի դեկտեմբերի 14-17-ը Թեհրան (Իրանի Իսլամական Հանրապետություն) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմում ընդգրկել Իրանի Իսալամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Առաքելյանին:
3. Հայաստանի Հանրապետության պատվիրակության՝ Թեհրան գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝
1) Երվանդ Զախարյանինը, Արա Սիմոնյանինը, Գրիշա Բաղյանինը, Արմեն Ղուլարյանինը, Արթուր Պողոսյանինը, Հայկարամ Մխիթարյանինը, Սերգեյ Խաչատրյանինը, Լևոն Քոսյանինը, Քրիստինե Բեգլարյանինը, Անդրանիկ Պետրոսյանինը, Ալեքսանդր Սարուխանյանինը, Տիգրան Սահակյանինը, Տիգրան Մելքոնյանինը, Եղիշ Դավթյանինը, Դանիել Ստեփանյանինը, Հայկ Գրիգորյանինը, Գագիկ Մանուչարյանինը, Արմեն Անդրեասյանինը, Գագիկ Քոչարյանինը, Արգամ Ստեփանյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Շավարշ Քոչարյանինը և Արսեն Ավագյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
4. Ընդունել ի գիտություն, որ Դանիել Ազատյանի, Վախթանգ Մուրադյանի և Անդրանիկ Ալեքսանյանի` Թեհրան գործուղման ծախսերը կատարվելու են համապատասխանաբար՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի միջոցների հաշվին:
5. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել պատվիրակության` Թեհրան մեկնելու հետ կապված հարցերը։
6. Պատվիրակության ղեկավարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Թեհրան գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը։