Վարչապետի որոշումներ

9 Դեկտեմբերի 2014, 1215 - Ա

ԳԱԳԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԵՎ ԱՐԹՈՒՐ ԱՖՐԻԿՅԱՆԻ` ՍՈՉԻ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Ընդունել ի գիտություն, որ ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի 60-րդ նիստի և Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միացյալ կոլեգիայի 13-րդ նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Արթուր Աֆրիկյանի՝ 2014 թվականի դեկտեմբերի 3-5-ը Սոչի (Ռուսաստանի Դաշնություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարվել են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Սոչի գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: