Վարչապետի որոշումներ

9 Դեկտեմբերի 2014, 1214 - Ա

ՎԱՉԵ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ ԵՎ ՍԵԴՐԱԿ ԲԱՐՍԵՂՅԱՆԻՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանին ու Հայաստանի Հանրապետության կառավարության ղեկավար-նախարարի խորհրդական Սեդրակ Բարսեղյանին 2014 թվականի դեկտեմբերի 11-12-ը գործուղել Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն)՝ ԱՊՀ տնտեսական խորհրդի հերթական նիստին մասնակցելու համար:
2. Վաչե Գաբրիելյանի և Սեդրակ Բարսեղյանի` Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:
3. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։