Վարչապետի որոշումներ

8 Դեկտեմբերի 2014, 1209 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 12-Ի N 653-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի հուլիսի 12-ի «Գյուղական կարողությունների ստեղծում» և «Շուկայավարման հնարավորություններ ֆերմերներին» ծրագրերի ղեկավար խորհրդի կանոնադրությունը հաստատելու մասին» N 653-Ն որոշման հավելվածի 20-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։