8 Դեկտեմբերի 2014, 1210 - Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 56-րդ հոդվածով և հիմք ընդունելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեին Հայաստանի Հանրապետության անդամակցությունը` «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի 1954 թվականի կոնվենցիայով ու դրան կից արձանագրություններով Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով`
1. Ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել միջգերատեսչական հանձնաժողովի նախագահին` համակարգել և սահմանված կարգով ներկայացնել առաջարկություններ «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի 1954 թվականի կոնվենցիայով ու դրան կից արձանագրություններով Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման վերաբերյալ:
3. Անհրաժեշտությունից ելնելով միջգերատեսչական հանձնաժողովի հանդիպումներին խորհրդակցական ձայնի իրավունքով հրավիրել նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և շահագրգիռ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին: