Վարչապետի որոշումներ

8 Դեկտեմբերի 2014, 1205 - Ա

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲՐՅՈՒՍԵԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. ՀՀ-ԵՄ համագործակցության կոմիտեի հերթական` 15-րդ նիստին մասնակցելու համար 2014 թվականի դեկտեմբերի 8-10-ը Բրյուսել (Բելգիայի Թագավորություն) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության՝ Բրյուսել գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝
1) Կարեն Ճշմարիտյանինը, Գարեգին Մելքոնյանինը, Արթուր Մայսուրյանինը, Արտեմ Պետրոսյանինը, Արտյոմ Սեդրակյանինը և Քրիստինե Բեգլարյանինը` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Պարույր Հովհաննիսյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Բրյուսել գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:


Հավելված