3 Դեկտեմբերի 2014, 1199 - Ա
ԳԱԳԻԿ ԲԵԳԼԱՐՅԱՆԻՆ, ԳԱԳԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԵՎ ԱՐՍԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի
18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանին 2014 թվականի դեկտեմբերի 4-5-ը, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավար Գագիկ Գրիգորյանին և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի երկաթուղու վարչության պետ Արսեն Մկրտչյանին 2014 թվականի դեկտեմբերի 3-5-ը գործուղել Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն)՝ «Տրանսպորտային շաբաթ - 2014» միջոցառման շրջանակներում կայանալիք ԱՊՀ անդամ պետությունների համակարգող տրանսպորտային 34-րդ խորհրդակցությանը և Մաքսային միության և տրանսպորտի ոլորտում Միասնական տնտեսական տարածքի անդամ պետությունների լիազոր մարմինների նախարարների 3-րդ խորհրդակցությանը մասնակցելու նպատակով:
2. Գագիկ Բեգլարյանի, Գագիկ Գրիգորյանի և Արսեն Մկրտչյանի Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո 3-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։