Վարչապետի որոշումներ

2 Դեկտեմբերի 2014, 1198 - Ա

ԳԱԳԻԿ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ԵՎ ԱՐՄԵՆ ԵԳԱՆՅԱՆԻՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի
18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի առևտրի և շուկաների կարգավորման վարչության պետ Գագիկ Քոչարյանին և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի արդյունաբերության քաղաքականության վարչության պետ Արմեն Եգանյանին 2014 թվականի դեկտեմբերի 2-4-ը գործուղել Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն)՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովին կից խորհրդատվական կոմիտեի սակագնային, ոչ սակագնային և պաշտպանիչ միջոցների ենթակոմիտեի նիստին մասնակցելու նպատակով:
2. Գագիկ Քոչարյանի և Արմեն Եգանյանի` Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Գ. Քոչարյանի՝ Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը։