Վարչապետի որոշումներ

5 Նոյեմբերի 2014, 1082 - Ա

ԱԼԵՔՍԱՆ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻՆ ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄՇՏԱՊԵՍ ԳՏՆՎՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԳԾՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի օգոստոսի 19-ի N 1050-Ն որոշմամբ հաստատված՝ Հնդկաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետություն արտահանվող գոմեշի մսի արտադրության նկատմամբ հսկողություն իրականացնող` Հայաստանի Հանրապետության սննդի անվտանգության գծով ներկայացուցչի գործունեության կարգի 4-րդ և 6-րդ կետերը՝
1. Ալեքսան Ալեքսանյանին ազատել Հնդկաստանի Հանրապետությունում մշտապես գտնվող Հայաստանի Հանրապետության սննդի անվտանգության գծով ներկայացուցչի պաշտոնից` իր դիմումի համաձայն։
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով լուծել Հնդկաստանի Հանրապետությունում մշտապես գտնվող` Հայաստանի Հանրապետության սննդի անվտանգության գծով ներկայացուցիչ Ալեքսան Ալեքսանյանի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը։