21 Ապրիլի 2004, 236 - Ա
«ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ Մ Ա Ս Ի Ն
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) կիրարկումն ապահովելու նպատակով՝
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը՝
ա) մինչև 2004 թվականի հունիսի 20-ը սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված վարչական վարույթի վերաբերյալ գործերի և դրանց հաշվառման գրանցամատյանների, ինչպես նաև վարչական ակտերի հաշվառման գրանցամատյանների վարման կարգն ու պայմանները սահմանող օրինակելի կարգը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը.
բ) մինչև 2004 թվականի հուլիսի 20-ը սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել օրենքի 93-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված վարչական վարույթի ընթացքում փորձագետների և թարգմանիչների կատարած աշխատանքի վարձատրության, ինչպես նաև վկայի կատարած ծախսերի փոխհատուցման կարգը և չափը սահմանելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը։