10 Նոյեմբերի 2014, 1092 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀՈՒՇԱՄԵԴԱԼՈՎ ԵՎ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի դեկտեմբերի 10-ի N 861 որոշումը`
Սոցիալական ոլորտում ներդրած ավանդի, բարեխիղճ ու արդյունավետ աշխատանքի, ծառայողական պարտականությունները գերազանց կատարելու համար և սոցիալական աշխատողի օրվա կապակցությամբ հետևյալ անձանց`
1) պարգևատրել Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով`
Միրա Հովհաննեսի Անտոնյան - Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետի սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ
2) խրախուսել Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրով`
Նառա Ռաֆիկի Բաղդասարյան - «Գավառի մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպության սոցիալական աշխատող
Տիգրան Վազգենի Պողոսյան - Իջևանի սոցիալական ծառայության տարածքային գործակալության գլխավոր մասնագետ
Ալվարդ Հակոբի Սարգսյան - Նոր Նորքի սոցիալական ծառայության տարածքային բաժնի գլխավոր մասնագետ
Սոնիկ Ալեքսանի Եղիազարյան - Արտաշատի զբաղվածության տարածքային կենտրոնի հաշվառման, խորհրդատվության և ծրագրերի իրականացման բաժնի պետ
Էմմիկ Կոստինի Իվանյան - «Երևանի N 1 տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպության բուժքույր
Սեդա Ռուբիկի Իսրայելյան - «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոնի հետազոտությունների և վերլուծությունների բաժնի պետ