Վարչապետի որոշումներ

19 Նոյեմբերի 2014, 1154 - Ա

ԱՐՍԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ ՎԻԵՆՆԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանին 2014 թվականի դեկտեմբերի 8-12-ը գործուղել Վիեննա (Ավստրիայի Հանրապետություն)՝ Միավորված ազգերի կազմակերպության Միջազգային աևտրային իրավունքի հանձնաժողովի (UNCITRAL) 6-րդ աշխատանքային խմբի 26-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով։
2. Արսեն Մկրտչյանի Վիեննա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արսեն Մկրտչյանի՝ Վիեննա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: