19 Նոյեմբերի 2014, 1153 - Ա
ՀՈՒՆԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանին 2014 թվականի նոյեմբերի 25-27-ը գործուղել Սանկտ Պետերբուրգ (Ռուսաստանի Դաշնություն)՝ ՀԱՊԿ-ի անդամ պետությունների` թմրամիջոցների ապօրինի շրջանառության հակազդմանը նվիրված իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի հերթական նիստին մասնակցելու համար:
2. Հունան Պողոսյանի՝ Սանկտ Պետերբուրգ գործուղման հետ կապված ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Հունան Պողոսյանի՝ Սանկտ Պետերբուրգ գործուղման հետ կապված օրապահիկի և գիշերավարձի ծախսերը կատարվելու են Ռուսաստանի Դաշնության թմրանյութերի վերահսկման դաշնային ծառայության միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հունան Պողոսյանի՝ Սանկտ Պետերբուրգ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: