Վարչապետի որոշումներ

19 Նոյեմբերի 2014, 1151 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-Ի N 240-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի մարտի 25-ի «Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» N 240-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) «Ռ. Մակարյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Գ. Բաղիյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ» բառերով.
2) «Ա. Վանյան - Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնակատար» տողում «տնօրենի պաշտոնակատար» բառերը փոխարինել «գլխավոր տնօրեն» բառերով.
3) «Գ. Կոստանդյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության տնօրենի տեղակալ» բառերը հանել:

 

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր