19 Նոյեմբերի 2014, 1150 - Ա
ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՄՈՍԿՎԱ ԵՎ ԴՈՒԲՆԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանին 2014 թվականի նոյեմբերի 19-20-ը գործուղել Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն), իսկ 2014 թվականի նոյեմբերի 21-22-ը՝ Դուբնա (Ռուսաստանի Դաշնություն)՝ Ռուսաստանի Դաշնություն գիտությունների ակադեմիայի գիտական խորհրդի կողմից անցկացվելիք հանդիպմանը և Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի անդամ պետությունների կառավարությունների լիազոր ներկայացուցիչների կոմիտեի նստաշրջանին մասնակցելու համար:
2. Սամվել Հարությունյանի՝ Մոսկվա և Դուբնա գործուղումների հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 22.2 աղյուսակով` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի միջոցով կատարվող 01 բաժնի 04 խմբի 01 դասի «Գիտական և գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքի պահպանում ու զարգացում» ծրագրի «Համակարգի գիտական գործուղումների իրականացում» միջոցառման համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին՝ ապահովել գործուղումներից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Սամվել Հարությունյանի՝ Մոսկվա և Դուբնա գործուղումների արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը։