Վարչապետի որոշումներ

19 Նոյեմբերի 2014, 1147 - Ա

ՀԱՅԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԺՆԵՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանին 2014 թվականի նոյեմբերի 17-19-ը գործուղել Ժնև (Շվեյցարիայի Համադաշնություն)` ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի վերականգնվող էներգիայի փորձագետների խմբի առաջին նստաշրջանին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Հայկ Հարությունյանի՝ Ժնև գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայկ Հարությունյանի՝ Ժնև գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: