Վարչապետի որոշումներ

18 Նոյեմբերի 2014, 1142 - Ա

ԱՐՍԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ ԲԵՌԼԻՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007թվականի հուլիսի 18-ի N ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանին 2014 թվականի նոյեմբերի 24-26-ը գործուղել Բեռլին (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն)` Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Հարավային Կովկասում իրավական և դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» ծրագրի շրջանակներում նախատեսվող հանդիպումներին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Արսեն Մկրտչյանի՝ Բեռլին գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արսեն Մկրտչյանի՝ Բեռլին գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: