Վարչապետի որոշումներ

19 Նոյեմբերի 2014, 1146 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀՈՒՇԱՄԵԴԱԼՈՎ ԵՎ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի դեկտեմբերի 10-ի N 861 որոշումը`
1. Կրթության ու գիտության ոլորտում ներդրած ավանդի համար, ինչպես նաև Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի 80-ամյա հոբելյանի կապակցությամբ հետևյալ անձանց`
1) պարգևատրել Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով`

Թամարա Հմայակի Մելիքյան - Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի օտար լեզուների ֆակուլտետի դեկան, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ

Ռուզաննա Արամայիսի Մարդոյան - Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի մանկավարժության ֆակուլտետի դեկան, մանկավարժական գիտությունների դոկտոր

Սարգիս Գարեգինի Պետրոսյան - Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմության, իրավագիտության և դրանց դասավանդման մեթոդիկայի ամբիոնի պատմական գիտությունների դոկտոր
2) խրախուսել Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրով`

Լևոն Մովսեսի Մարտիրոսյան - Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական
մանկավարժական ինստիտուտի աշխարհագրության և դրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, աշխարհագրական գիտությունների թեկնածու, դոցենտ

Ռիմա Գևորգի Բաբաջանյան - Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական
մանկավարժական ինստիտուտի բարձրագույն
մաթեմատիկայի և մաթեմատիկայի դասավանդման մեթոդիկայի ամբիոնի ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ

Կարինե Արամի Սահակյան - Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Սենեքերիմ Արշակի Մելքոնյան - Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտորի խորհրդական, պրոֆեսոր

Նաշիկ Պողոսի Հարությունյան - Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի բարձրագույն մաթեմատիկայի և մաթեմատիկայի դասավանդման մեթոդիկայի ամբիոնի մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ


 

Արխիվ

2024

2023