Վարչապետի որոշումներ

24 Նոյեմբերի 2014, 1166 - Ա

ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՓԱՐԻԶ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174 հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանին 2014 թվականի նոյեմբերի 24-27-ը գործուղել Փարիզ (Ֆրանսիայի Հանրապետություն)` «Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության Եվրասիական շաբաթ 2014» խորագրով միջոցառմանը մասնակցելու համար:
2. Արմեն Հարությունյանի` Փարիզ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արմեն Հարությունյանի` Փարիզ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
 

Արխիվ

2024

2023