Վարչապետի որոշումներ

24 Նոյեմբերի 2014, 1167 - Ա

ԳԱԲՐԻԵԼ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ ԹԲԻԼԻՍԻ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանին 2014 թվականի նոյեմբերի 28-ին գործուղել Թբիլիսի (Վրաստան)` Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և Վրաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության միջև հետագա համագործակցությանը վերաբերող հարցերի քննարկման, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և Վրաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության միջև կնքված սպորտի և երիտասարդության հարցերի ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի դրույթների իրականացման 2015-2016 թվականների գործողությունների ծրագիրը» ստորագրելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Գաբրիել Ղազարյանի` Թբիլիսի գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Թբիլիսի գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Արխիվ

2024

2023