Վարչապետի որոշումներ

24 Նոյեմբերի 2014, 1169 - Ա

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ, ՍՈՒՐԵՆ ՔՐՄՈՅԱՆԻ ԵՎ ՆԱՐԻՆԵ ՍՈԼՈՄՈՆՅԱՆԻ՝ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174 հրամանագրի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարի հրավերով իրավական ոլորտում հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը վերաբերող հարցերը քննարկելու նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի միջազգային իրավական հարաբերությունների վարչության փորձագետ Նարինե Սոլոմոնյանի՝ 2014 թվականի նոյեմբերի 20-22-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Մոսկվա գործուղման վերաբերյալ հաշվետվություն: