5 Նոյեմբերի 2014, 1080 - Ա
«ԱՂՏՈՏՄԱՆ ՀԱ¬ՄԱԼԻՐ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԵՎ ՀՍԿՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԹՎԻՆԻՆԳ ԾՐԱԳՐԻ ԱՎԱՐՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` ապահովել 2014 թվականի դեկտեմբերի 16-17-ը «Աղտոտման համալիր կանխարգելման և հսկման համակարգի ներդրման նպատակով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության հզորությունների զարգացում» խորագրով Եվրամիության Թվինինգ ծրագրի ավարտական աշխատանքային ժողովի կազմակերպման հետ կապված միջոցառումների իրականացումը:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` աշխատանքային ժողովի կազմակերպման և անցկացման հետ կապված ծախսերը` 500000 դրամի սահման-ներում, կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության ներկայացրած հաշվետվության: