7 Նոյեմբերի 2014, 1088 - Ա
ԱՐԱՄԱՅԻՍ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ` ԲԵՌԼԻՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ Մ Ա Ս Ի Ն
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Ընդունել ի գիտություն, որ «Աջակցել Կովկասի բնությանը» ծրագրի ֆինանսական համագործակցության 15-րդ ամյակի տոնակատարության «Եվրոպայի սահմանի մասին բնության լեգենդները» միջոցառմանը մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի` 2014 թվականի նոյեմբերի 4-6-ը Բեռլին (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին՝ եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Բեռլին գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը: