17 Նոյեմբերի 2014, 1134 - Ա
ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ՝ ԲՐՅՈՒՍԵԼ ԵՎ ՀՌՈՄ ԳՈՐԾՈՒՂՈՒՄՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Ընդունել ի գիտություն, որ Եվրամիության Արևելյան գործընկերության շրջանակներում գյուղատնտեսության և գյուղի զարգացման հարցերին նվիրված համաժողովի երրորդ նիստին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանի՝ 2014 թվականի նոյեմբերի 10-11-ը Բրյուսել (Բելգիայի Թագավորություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին, իսկ Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի և Հայաստանի Հանրապետության միջև «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագրի ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման նպատակով 2014 թվականի նոյեմբերի 11-13-ը Հռոմ (Իտալիայի Հանրապետություն) գործուղման ծախսերը՝ Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի աջակցությամբ իրականացվող «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝ ապահովել եռօրյա ժամկետում Արմեն Հարությունյանի՝ Բրյուսել և Հռոմ գործուղումների արդյունքների մասին հաշվետվությունները Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։