Վարչապետի որոշումներ

17 Նոյեմբերի 2014, 1128 - Ա

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԻՆ ԿԱԶԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին 2014 թվականի նոյեմբերի 27-29-ը գործուղել Կազան (Ռուսաստանի Դաշնություն)` «Եվրասիայի տնտեսական ինտեգրում, նվաճումներ և խնդիրներ» խորագրով ֆորումին մասնակցելու համար:
2. Արմեն Աշոտյանի՝ Կազան գործուղման հետ կապված գործուղման ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Արմեն Աշոտյանի՝ Կազան գործուղման հետ կապված օրապահիկի և գիշերավարձի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Կազան գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր