Վարչապետի որոշումներ

17 Նոյեմբերի 2014, 1126 - Ա

ԱՐԹՈՒՐ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ԵՎ ԱՇՈՏ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ` ԹԵՀՐԱՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև երկաթուղային կապի միացման հնարավորություններն ուսումնասիրելու, տեխնիկատնտեսական ուսումնասիրության արդյունքները քննարկելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության, Իրանի Իսլամական Հանրապետության և «ՌԱՍԻԱ ՖԶԷ» ընկերության միջև երկաթուղու շինարարության վերաբերյալ եռակողմ փոխըմբռնման հուշագիրը նախաստորագրելու նպատակով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանի` 2014 թվականի նոյեմբերի 8-11-ը Թեհրան (Իրանի Իսլամական Հանրապետություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Ընդունել ի գիտություն, որ Աշոտ Շահնազարյանի` Թեհրան գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են «Երկաթուղու շինարարության տնօրինություն» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին՝ ապահովել եռօրյա ժամկետում Արթուր Առաքելյանի՝ Թեհրան գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: