Վարչապետի որոշումներ

14 Նոյեմբերի 2014, 1106 - Ա

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲԱԼԻ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության հովանու ներքո կազմակերպվող Օդային հաղորդակցությունների շուրջ բանակցությունների կոնֆերանսին (ԻԿԱՆ/2014) մասնակցելու նպատակով 2014 թվականի նոյեմբերի 16-23-ը Բալի (Ինդոնեզիայի Հանրապետություն) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության անդամների՝ Բալի գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝
1) Արտյոմ Մովսեսյանինը, Նաիրա Սաֆարյանինը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության արտաբյուջետային միջոցների հաշվին.
2) Սերգեյ Ավետիսյանինը, Աննա Չոբանյանինը՝ 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Պատվիրակության ղեկավարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել պատվիրակության` Բալի գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հավելված