17 Նոյեմբերի 2014, 1119 - Ա
ԼԵՎՈՆ ՄԱՐԴՈՅԱՆԻ՝ ԲԻՇՔԵԿ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. ԱՊՀ անդամ պետությունների հիմնարար գիտությունների ոլորտում համագործակցության խորհրդի 3-րդ նիստի աշխատանքներին և Ղրղզստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի 60-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի աշխատակազմի գիտական գործունեության կազմակերպման վարչության պետ Լևոն Մարդոյանի՝ 2014 թվականի նոյեմբերի 12-14-ը Բիշքեկ (Ղրղզստանի Հանրապետություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 22.2 աղյուսակով` Հայաս-տանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի միջոցով կատարվող 01 բաժնի 04 խմբի 01 դասի «Գիտական և գիտատեխնիկական գործունեու-թյան ենթակառուցվածքի պահպանում ու զարգացում» ծրագրի «Համակարգի գիտական գործուղումների իրականացում» միջոցառման համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Լևոն Մարդոյանի՝ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը։