17 Նոյեմբերի 2014, 1110 - Ա
ԱՐՄԱՆ ԹԱԹՈՅԱՆԻՆ ՍՏՐԱՍԲՈՒՐԳ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3 րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանին 2014 թվականի նոյեմբերի 17-19-ը գործուղել Ստրասբուրգ (Ֆրանսիայի Հանրապետություն)՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների կառավարությունների լիազոր ներկայացուցիչների՝ սեպտեմբերին կայացած հերթական հանդիպմանը հաջորդող` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի քարտուղարության հետ հանդիպմանը մասնակցելու համար։
2. Արման Թաթոյանի` Ստրասբուրգ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արման Թաթոյանի` Ստրասբուրգ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
- Հունվար
- Փետրվար
- Մարտ
- Ապրիլ
- Մայիս
- Հունիս
- Հուլիս
- Օգոստոս
- Սեպտեմբեր
- Հոկտեմբեր
- Նոյեմբեր
- Դեկտեմբեր