31 Հոկտեմբերի 2014, 1066 - Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲՐՅՈՒՍԵԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. «ԵՄ-Հայաստան հարաբերությունների շրջանակում առևտրատնտեսական հետագա համագործակցության վերաբերյալ մտքերի փոխանակում» խորագրով հանդիպմանը և ՀՀ-ԵՄ առևտրի, տնտեսական և համապատասխան իրավական հարցերով ենթակոմիտեի հերթական՝ 13-րդ նիստին մասնակցելու նպատակով 2014 թվականի նոյեմբերի 3-6-ը Բրյուսել (Բելգիայի Թագավորություն) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Կարեն Ճշմարիտյանի, Գարեգին Մելքոնյանի, Վախթանգ Միրումյանի, Նորայր Բալայանի, Արթուր Մայսուրյանի, Արմեն Մելկիկյանի, Սերգեյ Շահնազարյանի, Անահիտ Սաֆյանի, Արման Մանասերյանի, Արգամ Արամյանի, Անդրանիկ Խաչիկյանի, Լիլի Մաքսուդյանի` Բրյուսել գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
3. Ընդունել ի գիտություն, որ Բրյուսել գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են՝
1) Մհեր Մարգարյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Վարուժան Ավետիքյանինը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցների հաշվին.
3) Լուսինե Դավթյանինը` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Բրյուսել գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հավելված