31 Հոկտեմբերի 2014, 1064 - Ա
ՍԻՄՈՆ ՊԱՊՅԱՆԻՆ ՓԱՐԻԶ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանին 2014 թվականի նոյեմբերի 19-21-ը գործուղել Փարիզ (Ֆրանսիայի Հանրապետություն)՝ Վիեննայի կոնվենցիայի կողմերի տասներորդ և Մոնրեալի արձանագրության կողմերի քսանվեցերորդ հանդիպումների շրջանակներում կայանալիք բարձրաստիճան պաշտոնյանների հավաքին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Սիմոն Պապյանի՝ Փարիզ գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Սիմոն Պապյանի՝ Փարիզ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: