5 Նոյեմբերի 2014, 1075 - Ա
ԱՆՈՒԲԱՂ ՀԱՄԲԱՐՅԱՆԻՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ Անուբաղ Համբարյանին 2014 թվականի նոյեմբերի 9-11-ը գործուղել Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն)՝ Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի աշխատակցի օրվան նվիրված տոնակատարություններին մասնակցելու համար:
2. Անուբաղ Համբարյանի՝ Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Անուբաղ Համբարյանի՝ Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։