Վարչապետի որոշումներ

7 Նոյեմբերի 2014, 1087 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 26-Ի N 588-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն


«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի հուլիսի 26-ի «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին», «Քաղաքացիական պաշտպանության մասին» և «Փրկարար ուժերի և փրկարարի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը սահմանելու մասին» N 588-Ա որոշման հավելվածի 22-րդ կետում «2014 թ. սեպտեմբեր» բառերը փոխարինել «2016 թ. դեկտեմբեր» բառերով: