5 Նոյեմբերի 2014, 1076 - Ա
ՄՀԵՐ ԹՈՌՉՅԱՆԻ՝ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ Մ Ա Ս Ի Ն
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Պետության անվտանգության ապահովման միջոցների «Ինտերպոլիտեխ-2014» 18-րդ միջազգային ցուցահանդեսին և դրա շրջանակում անցկացվող Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության Ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովին կից Գործարար խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարու-թյան աշխատակազմի ռազմատնտեսական և զորահավաքային ծրագրերի վարչության պետ Մհեր Թոռչյանի՝ 2014 թվականի հոկտեմբերի 21-24-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել եռօրյա ժամկետում Մհեր Թոռչյանի` Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվությու-նը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը: