Վարչապետի որոշումներ

6 Նոյեմբերի 2014, 1083 - Ա

ՎԼԱԴԻՄԻՐ ՄՈՎՍԻՍՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան՝
1. ԽՍՀՄ և ՀԽՍՀ կուսակցական և պետական աշխատող, Հայաստանի Հանրապետության ազգային և պետական գործիչ պրոֆեսոր Վլադիմիր Մովսիսյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա:
Հավելված