28 Հոկտեմբերի 2014, 1051 - Ա
ԱՐՏՅՈՄ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՄԻՆՍԿ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ատոմային էներգետիկայի վարչության պետ Արտյոմ Պետրոսյանին 2014 թվականի նոյեմբերի 10-13-ը գործուղել Մինսկ (Բելառուսի Հանրապետություն)՝ ԱՊՀ անդամ երկրների ատոմային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման հանձնաժողովի նիստին մասնակցելու համար։
2. Արտյոմ Պետրոսյանի՝ Մինսկ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արտյոմ Պետրոսյանի՝ Մինսկ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: