Վարչապետի որոշումներ

23 Հոկտեմբերի 2014, 1034 - Ա

ԱՐԵԳ ԳԱԼՍՏՅԱՆԻ՝ ԹԲԻԼԻՍԻ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Ընդունել ի գիտություն, որ Հայաստանի Հանրապետության և Վրաստանի էներգահամակարգերի տարածաշրջանային ինտեգրացման գործառույթների կանոնակարգման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի հերթական հանդիպմանը մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանի՝ 2014 թվականի հոկտեմբերի 16-18-ը Թբիլիսի (Վրաստան) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` ապահովել եռօրյա ժամկետում Արեգ Գալստյանի` Թբիլիսի գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

Արխիվ

2024

2023