Վարչապետի որոշումներ

28 Մարտի 2006, 210 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-Ի N 158-Ա ԵՎ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 792-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի մարտի 14-ի «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 158-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝

որոշմամբ հաստատված ցանկի 1-ին կետում «Ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին» բառերը փոխարինել «Կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի հոկտեմբերի 13-ի «Քրեակատարողական ծառայության մասին», «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ու «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 792-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝

ուժը կորցրած ճանաչել որոշմամբ հաստատված ցանկի 9-րդ կետը:

Արխիվ

2024

2023