17 Հոկտեմբերի 2014, 1031 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 1004-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2014 թվականի հոկտեմբերի 15-ի
«Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն Իրանի Իսլամա-կան Հանրապետություն գործուղելու մասին» N 1004-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝
1) որոշման 3-րդ կետի 3-րդ ենթակետը «Արմեն Երիցյանինը» և «Արա Սիմոնյանինը» բառերից հետո լրացնել համապատասխանաբար «Արթուր Առաքելյանինը» և « Էդվարդ Ստեփանյանինը» բառերով.
2) որոշման հավելվածը «Շ. Քոչարյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ» և «Մ. Մելիքյան - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության արարողակարգի բաժնի գլխավոր մասնագետ» տողերից հետո լրացնել համապատասխանաբար «Ա. Առաքելյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ» և «Է. Ստեփանյան - ՀՀ ֆինանսների նախարարի օգնական» տողերով: