Վարչապետի որոշումներ

17 Հոկտեմբերի 2014, 1029 - Ա

ՎԱՀԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ԲԱՐՍԵԼՈՆԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն


Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանին 2014 թվականի հոկտեմբերի 28-30-ը գործուղել Բարսելոնա Իսպանիայի Թագավորություն՝ «Թոքերի առողջություն խորագրով համաշխարհային 45-րդ համաժողովին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Վահան Պողոսյանի՝ Բարսելոնա գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Վահան Պողոսյանի՝ Բարսելոնա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։