6 Հոկտեմբերի 2014, 1000 - Ա
ՄԵԽԱԿ ԱՊՐԵՍՅԱՆԻ՝ ՍԱՄԱՐՂԱՆԴ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գործադիր խորհրդի 99-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանի՝ 2014 թվականի սեպտեմբերի 30-ից մինչև հոկտեմբերի 4-ը Սամարղանդ (Ուզբեկստանի Հանրապետություն) գործուղման հետ կապված ծախսերը (այդ թվում՝ 2 գիշեր և 2 օր քաղաք Մոսկվա) կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել եռօրյա ժամկետում Մեխակ Ապրեսյանի` Սամարղանդ գործուղման արդյունքների մասին
հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։
- Հունվար
- Փետրվար
- Մարտ
- Ապրիլ
- Մայիս
- Հունիս
- Հուլիս
- Օգոստոս
- Սեպտեմբեր
- Հոկտեմբեր
- Նոյեմբեր
- Դեկտեմբեր