15 Հոկտեմբերի 2014, 1004 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ Իրանի Իսլամական Հանրապետություն պաշտոնական այցի կապակցությամբ 2014 թվականի հոկտեմբերի 20-21-ը Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Առաքելյանին:
3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության՝ Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել՝
1) Հովիկ Աբրահամյանինը, Գուրգեն Դումանյանինը, Վալերի Մկրտումյանինը, Սուսաննա Տոնոյանինը, Գոհար Պողոսյանինը, Էդուարդ Հարությունյանինը, Մանվել Մելիքյանինը, Արմեն Զատիկյանինը և Բագրատունի Բարսեղյանինը` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ ճանապարհածախսը, ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Շավարշ Քոչարյանինը և Գրիգոր Մելքոնյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ Վարդան Ասոյանինը և Աղվան Այվազյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության միջոցների հաշվին.
3) Երվանդ Զախարյանինը, Գագիկ Խաչատրյանինը, Արամայիս Գրիգորյանինը, Սերգո Կարապետյանինը, Հասմիկ Պողոսյանինը, Հրանուշ Հակոբյանինը, Արմեն Երիցյանինը, Արա Սիմոնյանինը, Արման Շահինյանինը և Տիգրան Մեհրաբյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
4) զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների միայն գիշերավարձը՝ Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
4. Ընդունել ի գիտություն, որ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների՝ Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղման հետ կապված մյուս ծախսերը կատարվելու են համապատասխան գործուղող կազմակերպությունների հաշվին։
5. Ընդունել ի գիտություն, որ Վարդան Հարությունյանի՝ Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին։
6. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին՝ կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ՝ 2014 թվականի հոկտեմբերի 20-ին՝ Երևան-Թեհրան և 2014 թվականի հոկտեմբերի 21-ին՝ Թեհրան-Էսֆահան-Երևան երթուղով։
7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` աջակցել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին սույն որոշման 6-րդ կետում նշված չվերթի կազմակերպման հարցում։
8. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացրած հաշվետվության։
9. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության՝ Իրանի Իսլամական Հանրապետություն մեկնելու հետ կապված հարցերը: