17 Հոկտեմբերի 2014, 1025 - Ա
ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ «ՏՐԱՄԱ-ԲԱՆԱԿԱՆ ՇՐՋԱՆԱԿԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒ ԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ» ԽՈՐԱԳՐՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության «Տրամաբանական շրջանակի կիրառումը տեխնիկական համագործակցության ծրագրերի մշակման համար» խորագրով աշխատանքային հանդիպումը 2014 թվականի նոյեմբերի 17-21-ը Երևանում անցկացնելու կապակցությամբ հյուրերի՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում սննդի հետ կապված ծախսերը` 625000 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի ներկայացրած հաշվետվությունների: